ԱՄՆ-ում SMS- հաղորդագրություններից ու զանգերից միայնության մասին գիրք է գրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 14:40

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ գրքի հեղինակներից մեկը միայնակ մարդկանց զրույցի հրավիրելու հայտարարություն փակցրեց:

Ամերիկացի Ջեֆ Ռեգսդեյլն ու Դևիդ Շիլդսը անսովոր գիրք են հրատարակել, որը կազմված է  միայնության մասին մարդկանց պատմություններից: Գիրքը SMS-հաղորդագրությունների ու միայնությունից բողոքող մարդկանց հեռախոսազանգերից է կազմված: Այն վերնագրված է`” Ջեֆ, միայնակ տղամարդ,”: Պատմությունը սկսվում է համահեղինակ 40-ամյա Ջեֆի ու նրա ընկերուհու բաժանումից հետո, երբ տղամարդը Մանհեթնում “Եթե ինչ որ մեկը ցանկանում է խոսել` զանգահարեք: Ջեֆ, միայնակ տղամարդ” բովանդակությամբ հայտարարություն փակցրեց:

Ինչպես պատմում է ինքը` Ջեֆը, օրական 1000 SMS ու 700 հեռախոսանգ էր ստանում: Կես տարում նրան 65 հազ մարդ դիմեց:

“Երբեմն օրական 16 ժամ էի խոսում,  մինչ այդ նույնիսկ պատկերացնել անգամ չէի կարող, որ այդքան մարդ ցանկանում է պատմել իր պատմությունը, իր ապրումների մասին”: Դրանից մեկ ամիս անց, նա որոշեց ստացված նյութերը հավաքել ու մեկ գրքով հրապարակել: “Հանճարեղ ռուս գրող Չեխովի շարադրանքը կազմված է կայարանում բողոքի գրքում  արված գրառումներից: մենք պարզապես ընտրել ենք լավագույնները”,ասլ է համահեղինակ Դևիդ Շիլդսը:

Գրքի հեղինակներն ասում են, որ այն հավաքական պատկերն է բոլոր նրանց, ովքեր չեն հայտնվում զանգվածային լրատվության տեսադաշտում”:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply