«Ո’չ» թուրքական նախապայմաններին. բողոքի ցույցերը կշարունակվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 16:09

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը համահակական շրջագայության շրջանակներում կլինի Լիբանանում, որտեղ ևս ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բողոքի ակցիաներ են կազմակերպվելու:

Այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին, լիբանանահայությունը հավաքվելու է Անթլիասի վանքի մոտ: Նրանք նամակ են հանձնելու Սերժ Սարգսյանին` սփյուռքահայության` հատկապես լիբանանահայության անունից` կոչ անելով չստորագրել արձանագրությունները:

Իսկ հոկտեմբերի 9-ին ՀՅԴ-ն բողոքի ակցիա կկազմակերպի նաև Երևանում: Ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակից կսկսվի բողոքի երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր, իսկ 19:00-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք:

«Հանրապետության հրապարակը խորհրդանշում է անկախությունը, Ծիծեռնակաբերդը` մեր հիշողությունը, իսկ միակամությունը երաշխիքն է մեր ապագայի: Կանգնենք կողք կողքի և միասնաաբար ՈՉ ասենք թուրքական նախապայմաններին»,- ասված է Դաշնակցության հայտարարության մեջ:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply