մեկ օրում երեք վրաերթ Երևանում,երկուսի վարորդները փախել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 22, 2012 13:21
Մարտի 21-ին, ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 172 տան մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
Մարտի 21-ին, ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 9/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա մի պատանու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել:
Կատարվում է քննություն:
Մարտի 21-ին, ժամը 17.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 36/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
