Աշխարհի ամենագեր կինն ամուսնանում է շեֆ խոհարարի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 12:18


ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Կասա-Գրանդ քաղաքի բնակչուհի Սյուզանա Էմանը, որն աշխարհի ամենագեր կինն է, կրկին ամուսնանում է:Սյուզանայի քաշը գերազանցում է 330 կգ: Նա  գործազուրկ մայրիկ է, որը դաստիարակում է 2 որդիներին: Ի դեմս Փարքեր անունով շեֆ խոհարարի, Սյուզանան գտել է իր կանացի երջանկությունը: Օրերս տեղի ունեցավ նրանց նշանադրությունը:

Ապագա ամուսինը խոստովանել է, որ միշտ երազել է նման մեծ կին ունենալու մասին.” Ես նրան կսատարեմ, կանեմ ամեն ինչ, որ նա երջանիկ լինի”:

Սյուզանան գոհ է նշանածից.”Նա այնքան համեղ է պատրաստում, որ ես չկարողացա դիմադրել նրա տաղանդին: Նրա  պատրաստած բոլոնյեզով սպագետին ես կարող եմ ուտել ողջ օրը”:

Սյուզանան որոշել է գիրանալ մինչև 730 կգ ու հույս ունի, որ իր նպատակին կօգնի հասնել նշանածը:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply