Երկու ավտոպատահարի արդյունքում վեց հոգի վիրավորվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2012 12:19
Մարտի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում  իրար են բախվել «Մազդա», «Ռենո-Մեգան» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մազդա»-ի վարորդը, 2 ուղևորուհիները, «Ռենո-Մեգան»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Նոր Խարբերդ գյուղում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply