4 մարդ հիվանդանոցում է սննդային թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2012 12:07

Մարտի 21-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.05-ի սահմաններում Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի թիվ 45 շենքի 1-ին բնակարանում դեղորայքից թունա­վորվել է 1984 թ. ծնված Արմինե Մարգարյանը:

Տուժածը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:

Նույն օրը, ժամը 23.17-ի սահմաններում սննդային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1927 թ. ծնված Օվսաննա, 1967 թ. ծնված Նորիկ, 1993 թ. ծնված Օվսաննա Մուսոյանները և 1969 թ. ծմված Նարինե Գրիգորյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների վիճակը կայուն է:

 

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply