Այսօր միջավայրի պաշտպանության միջազգային օրն է. կենտրոնը՝ Վաշինգտոն

Օրվա լուր | | October 5, 2009 16:39

Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսի առաջին երկուշաբթի օրը: Այն ընդունվել է ՄԱԿի կողմից 1986թ.:

Այս տարի միջոցառումները կանցկացվեն Վաշինգտոն քաղաքում: 2008թ. հոկտեմբերի 5-ը նշվել է Լուանդայում (Անգոլա):

Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային այս տարվա թեման է` «Պլանավորելով մեր ապագա քաղաքային կյանքը»: Տոնը կոչված է` բարձրացնելու տեղեկացվածության մակարդակը քաղաքաշինության ոլորտում:

Թե զարգացող, թե զարգացած երկրներում քաղաքներին սպառնում են կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սպառումը, ոչ անվտանգ սննդի, բնակչության գերաճի և էկոնոմիկական անկայունության խնդիրները: Հետևաբար քաղաքաշինությունն ունի ճշգրիտ պլանավորման կարիք:

Այսօր բազմահարկ շենքերով լի քաղաքներում բնապահպանական նպատակներով կանաչապատում են տանիքները. «Կանաչ տանիքները մեքենաներով հագեցած և քիչ կանաչ տարածքներ ունեցող քաղաքներում կարող են մաքրել օդն ու մեծ դեր խաղալ»,-ասում է քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանը:

Ամիրխանյանի խոսքերով` Թամանյանը շատ ճիշտ է նախագծել Երևան քաղաքը էկոլոգիական տեսանկյունից, սակայն այսօր խնդիր է այն, որ Երևանը դարձել է ավտոմեքենայի քաղաք:

«Այստեղ ես զգում եմ նաև մասնագետների, ինչպես նաև էկոկրթության պակաս: Պետք է շատ կազմակերպվեն դասախոսություններ, քննարկումներ, և, ինչու չէ, պետք է սկսել հենց դպրոցից»,- ասում է քաղաքաշինարարը:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply