Աղջիկը որոշել է կտրել մազերը, որ տունը նորոգի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 12:01

Բրազիլիայում 12-ամյա Նատաշա Մորաես դե Անդրադեն, որը երբեք մազ չի կտրել,  վճռել է վերջապես, հրաժեշտ տալ իր մեկուկես մետր երկարություն ունեցող հարստությանը, որից ակնկալում է  ստանալ 5,5 հազար դոլար:

Նատաշայի ընտանիքն ապրում է Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերից մեկում: Նա ցանկանում է մազերից ստացած հասույթով տունը վերանորոգել: Տեղացիները նրան մուլտհերոսի անունով մազերի համար կոչում է  Ջրահարս: Իսկ փոքրիկները հավաքվելով նրանց տան մոտ` կանչում են` “Ջրահարս, հյուսքերդ իջեցրու”:

Աղջիկը մազերը լվանալու համար 4 ժամ է ծախսում, իսկ մեկ սրվակ շամպունը բավականացնում է մեկ շաբաթ: Մազերը սանրելու համար 3 ժամ է  պահանջվում:

Մազերից բաժանվել համոզել է մայրը, քանի որ այդ գեղեցկությունն իսկական տառապանքի է վերածել խեղճի կյանքը: Նատաշան երբ քայլում է, ստիպված է մազերը ձեռքով բռնել: Ընտանիքի համար էլ է դժվար  ֆինանսական առումով այդքան “մազ պահելը”, քանի որ աղքատ ընտանիքը այդ “հաճույքի” համար ստիպված է տարեկան 600 դոլար ծախսել:

“Ես սիրում եմ իմ մազերը ու շատ կտխրեմ, երբ դրանք չլինեն: Սակայն դրանք խնամելն իսկական տառապանք է”: Շուտով նա կարճ սանրվածք կունենա, իսկ իր գանձը կվաճառի:

 

Դիտվել է 1884 անգամ:
Print Friendly

Leave a Reply