Հորդառատ անձրևների պատճառով բրազիլական 7 քաղաք կտրվել է արտաքին աշխարհից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 11:38

Հյուսիսային Բրազիլիայի Պարա նահանգում հորդառատ անձրևները լվացել են բոլոր ճանապարհները: Քաղաքացիական ծառայության գերատեսչությունից հայտնում են, որ շաբաթվա սկզբից շարունակական անձրևները լվացել են տարածաշրջանի տրանսպորտային զարկերակը` Տրանսամազոնյան մայրուղին: Տեղի գետերը դուրս են եկել հունից , 350 ընտանիք ստիպված հեռացել է ջրասույզ տներից: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Օդերևութաբանների տվյալներով, անձրևների սեզոնը բրազիլական ամազոնիայում նոր է սկսվում ու Հարավային կիսագնդում ձմեռվա գալուստի հետ տեղումների  քանակի ավելացում է սպասվում:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply