Վան Գոգի նատյուրմորտի տակ հայտնաբերվել է մեկ այլ աշխատանք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 11:28

Հոլանդական Կրելլեր-Մյուլեր թանգարանը Վան Գոգին վերագրվող նատյուրմորտի  ներկերի վերին շերտի տակ հայտնաբերել է  հոլանդացի հեղինակի վրձնին  պատկանող մեկ այլ նկար` ըմբիշների մարտի պատկերով: Դրանից բացի, գիտնականների խումբը վերականգնել է նատյուրմորտի  իսկական հեղինակին. Կտավը թանգարանում է հայտնվել 1974-ին: Վան Գոգի համար անսովոր չափսերի կտավը, որն այնքան էլ կատարման  առումով բնորոշ չէ նրան, որոշ հետազոտողների համոզմամբ Վան Գոգի վրձնին չէր պատկանում, և նույնիսկ 2003-ին այն հանվեց հիմնական ցուցադրությունից, սակայն այս վարկածը վերջին փորձագիտական հետազոտությամբ հերքվեց: “Ըմբիշները” մասնագետները կարողացել են հայտածել բարձրինտեսիվության ռենտգենի օգնությամբ: Բացի այդ, նրանք  պիգմենտների քիմիական անալիզ են կատարել, ինչը կրկին հաստատել, որ աշխատանքների հեղինակը  Վան Գոգն է: Այս կտավի մասին հայտնի էր  նկարչի` 1886-ին, եղբորը` Թեոյին գրած նամակներից: Նա պատմել է, որ Անթվերպենյան գեղարվեստի դպրոցում պարապմունքներին նկարել է  ըմբիշների:

Թանգարանն այս կտավի ցուցադրությունը սկսել է մարտի 20-ից:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply