Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2012 12:04

Մարտի 21-22-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այրվել է 5000 քմ, Ալավերդու վերջնամասում գտնվող «Կոշաբերդ սար» կոչվող տարածքում` 2000 քմ, Ստեփանավանի Վիրահայոց մայրուղում` 1000 քմ, Հաղպատ գյուղի մոտ` 3 հա, Գոգավանի մոտակա անտառներում` մոտ 1 հա բուսածածկ տարածք:

Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում այրվել է 5 հա, Բերդ-Նավուր ավտոճանապարհին` 1 հա, Իջևանում` 2000 քմ, Նոյեմբերյանի մոտակայքում գտնվող «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում` 2,8 հա, Դիլիջանում` 2 հա խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտ այրվել է 1,5 հա մակերեսով խաղողի այգի և խոտ, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին` 1700 քմ բուսածածկ տարածք:

Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում գտնվող խնձորի այգիներում այրվել է 7 խնձորենի և 7500 քմ խոտ:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում այրվել է 2000 քմ խոտ, իսկ Երևանյան լճի հարևանությամբ` 1500 քմ եղեգնուտ:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply