Այս գարնանը նորաձեւ է տարբեր գույների գրագետ համադրված հագուստը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 22, 2012 10:58

Տարվա յուրաքանչյուր շրջանում նորաձեւությունը թելադրում է իր «պահանջները»: Թե ինչ է նորաձեւ կրել այս գարնանը,  «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկացավ  առաջատար դիզայներ-մոդելավորող Կարինե Դնոյանից:

«Այս գարնանն առանձնանում են նորաձեւ երեք միտումներ, որոնցից առաջինը վառ, ամենատարբեր գույների հագուստ կրելն է` դա 60-ականների մինիմալիստական ոճն է»,- նշեց Դնոյանը: Նրա խոսքով` այս ոճը ենթադրում է ոչ միայն  մեկ գույնի հագուստ, այլեւ հագուստում  տարբեր գույների գրագետ համադրություն: Երկրորդ նորաձեւ ոճը` բոհեմայինն է, որը   հնարավորություն է տալիս կանանց երկար կիսաշրջազգեստներ կրել, հաղորդում է փոքր-ինչ անփույթ, բայց, Դնոյանի վստահեցմամբ` ոճային տեսք:

«Երրոդ ոճը, որը նույնպես շատ նորաձեւ է, ավելի կոկտեյլային, կոնքային ընդգծվածություն ունեցող հագուստն է, զանազան դեկորների կիրառումը»,- ասաց մոդելավորողը:

Նա նշեց, որ  կանանց նորաձեւություն են վերադառնում փոքր-ինչ սուր ծայր ունեցող կոշիկները, փոքր չափի` ծրար հիշոցնող պայուսակները եւ կաշվե իրերը:

«Եթե նախկինում կաշին միայն վերարկուների կամ բաճկոնների տեսքով էր լայն սպառում ունենում, ապա այժմ այն շատ նորաձեւ է որպես կիսաշրջազգեստ, անգամ վերնաշապիկ»,- ասաց Դնոյանը: Նա նաեւ հավելեց, որ չմոռանալով այն մասին, որ այս տարի Վիշապի տարի է, նորաձեւ են համարվում զանազան փայլուն գործվածքները եւ աքսեսուարները:

Դիտվել է 1980 անգամ:
Print Friendly

Leave a Reply