Թուլուզյան մարդասպանի առաջին լուսանկարն է հրապարակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 10:48

Мухаммед Мера (фото lefigaro.fr)Արդեն 2 օր է, ինչ Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը շարունակում է  այն տան շրջափակումը, որտեղ թաքնվել է ենթադրվող կասկածյալը:

Սիրողական   լուսանկարում երևում է, թե ինչպես է երկիտասարդը ցուցադրում իր վարորդական հմտությունները:

Թուլուզի բնակիչ Մուհամեդ Մերան Ֆրանսիայի քաղաքացի է` ալժիրյան ծագմամբ:

Հանցագործը բազմիցս հայտարարել է հանձնվելու ցանկության մասին, սակայն ոստիկանությունը դեռևս չի կարողանում նրան ստիպել դուրս գալ թաքստոցից: Ուժայինների հետ բանակցությունների ժամանակ Մուհամեդ Մերան հայտարարել է, որ  “Ալ Քաիդայի “ հետ կապ ունի,  Պակիստանի ու Աֆղանստանի սահմանում գտնվող մարզական ճամբարում ուսուցում է  անցել: Դրանից առաջ պարզվել էր, որ կասկածյալը Կանդագարում բանտարկված է եղել և նույնիսկ մեկ անգամ փախուստի է դիմել, սակայն  Աֆղանստանի իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply