Մալիի բանակը գրավել է նախագահական պալատը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 10:29

Արևմտյան Աֆրիկայում գտնվող Մալի պետությունում զինվորական ստորաբաժանումները  գործող իշխանությունների դեմ ապստամբելով գրավել են երկրի մայրաքաղաք Բամակոյում գտնվող նախագահական պալատը: Աղբյուրը հայտնում է, որ զինվորների հսկողության տակ են մի քանի նախարարներ, այդ թվում` Մալիի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ապստամբները գրավել էին պետական հեռուստատեսության շենքը, ինչի պատճառով հեռարձակումը որոշ ժամանակով ընդհատվել էր, իսկ այսօր առավոտյան եթերում բանակի ներկայացուցիչներն են հայտնվել ու հայտարարել  Մալիի նախագահ Ամադու Թումանի Թուրեին  տեղափոխելու մասին:

Որտեղ է ներկայումս գտնվում նախագահը` անհայտ է: Մալիի պաշտոնական անձինք հայտնել են, որ նա անվտանգ տեղում է:

Բանակի հուզումները, որոնք  վերածվել են ապստամբության, սկսվել են  Մալիի հյուսիսում. զինծառայողների դժգոհություն էին հայտնում տուարեգների ցեղերի ապստամբությունը ճնշելու իշխանության գործողություններով, մասնավորապես` բանակի մատակարարումից:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply