Թռչնաբուծարանները թաքցնում են թռչնի ծերտը. ՀՀ Վերահսկիչ պալատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 22, 2012 7:25

Հայաստանյան թռչնաբուծարանները թաքցնում են թռչնի ծերտի իրական չափերի վերաբերյալ տեղեկատվությունը` բնապահպանական վճարներից խուսափելու համար: Նման եզրակացության է եկել ՀՀ վերահսկիչ պալատը, որը հրապարակել է վտանգավոր թափոնների ոլորտում ուսումնասիրության արդյունքները:

Ըստ կառավարության որոշման` թռչնի ծերտը համարվում է 4-րդ դասի վտանգավորության թափոն, հետեւաբար` թռչնաբուծարանները պետք է հաշվետվություն ներկայացնեն դրա գոյացման ծավալների ու օգտագործման մասին: Ըստ կարգի` թռչուններն օրական առաջացնում են իրենց քաշի 5%-ի չափով վտանգավոր ծերտ: ՀՀ Վերահսկիչ պալատի հրապարակման համաձայն` 7 խոշոր թռչնաբուծարաններում առկա են 3 մլն թռչուններ: Հետեւաբար` եթե նրանց միջին քաշն ընդունվի 1 կգ, ապա օրական պետք է առաջանա 151 տոննա ծերտ, որը տարեկան կառաջացնի 55.3 հազ. տոննա վտանգավոր թափոն: «Մինչդեռ` ըստ վարչական վիճակագրական հաշվետվությունների այդ կազմակերպությունները առաջացրել են 13.8 տոննա վտանգավոր թափոններ, իսկ վճարված ընդհանուր բնապահպանական վճարը կազմել է տարեկան ընդամենը 100.0 հազ. դրամ»,- նշված է ՎՊ հաշվետվությունում:

NEWS.am

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply