Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակիդիտորդական առաքելության հիմնական կազմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2012 21:10

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունն ընտրությունների ժամանակ և ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահն անդրադարձել է հանձնաժողովի կողմից կազմակերպվող ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված  միջոցառումներին և ծրագրերին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված  երկարաժամկետ դիտորդները: Նա նաև նկատել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր առաքելության շրջանակներում կրահապարակի երկու միջանկյալ զեկույց, քվեարկության հաջորդ օրը` առաքելության նախնական եզրակացությունը, այնուհետև` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Հանդիպման ավարտին առաքելության ղեկավար տիկին Շեկեռինսկան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply