Ոստիկանապետի հրամանով պաշտոնների փոխատեղումներ են կատարվել ոստիկանությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 21, 2012 18:01


Ոստիկանության փոխգնդապետ Լևոն Խաչատրյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 2-րդ վարչության (թմրամիջոցների անօրինականության դեմ պայքարի վարչություն) պետի պաշտոնից և անցել կադրերի ռեզերվ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Խաչատրյանի փոխարեն, ոստիկանապետի հրամանով, ԿՀԴՊՎ 2-րդ վարչության պետ է նշանակվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը` ազատվելով զբաղեցրած պաշտոնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Վանիկ Թանգամյանը` ազատվելով Պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Panorama.am

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply