Մահացել է Տոնինո Գուերան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 21, 2012 16:57

Տոնինո Գուերան գնաց միանալու իր հաճարեղ ընկերներին՝ Ֆեդերիկո Ֆելինիին, Միքելանջելո Անտոնիոնիին, Թեո Անգելոպուլոսին եւ  կինոյի  այլ մեծերին, որոնց հետ աշխատել էր այս աշխարհում, ում հետ ստեղծել էր 60-80-ականների կինոարվեստի գագաթը համարվող ֆիլմերը:

Տոնինոն մեր փառատոնի լավ բարեկամն էր: Առաջին իսկ Երեւան այցելելուց սիրեց Հայաստանը, նրա մարդկանց, «Ոսկե ծիրանը»: Մենք էլ սիրեցինք այդ պարզ ու անսահման կենսասեր մարդուն, քանի որ նրան հնարավոր չէր չսիրել: Նա ոչ միայն նվիրել էր իրեն կինոյին, պոեզիային, արվեստին, նա նվիրում էր իրեն յուրաքանչյուրին, ում հանդիպում էր:

Տոնինո Գուերան առաջինն էր Փառաջանովի կալանավայրում՝ կաթի շշի կափարիչներիցից ստեղծած փալերները դարձրել հուշամեդալ եւ նվիրել Ֆելինիին: Մենք էլ նրա օրինակով սահմանեցինք այդ նույն Թալերը որպես համաշխարհային կինոյում վաստակի համար պարգեւ: Առաջիններից մեկն այդ պարգեւին արժանացավ Տոնինո Գուերան:

Տոնինոյին գնալով այս աշխարհից մի քիչ լույս պակասեց, իսկ կինոյի աշխարհից՝ մի մեծ արեւ:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply