«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» որոշեցին ցուցակը չփոխել և բացատրել դրա տրամաբանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 15:41

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից HayNews.am-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:
Նշվեցին այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպեսև քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր և գործունյա ներկայացուցիչների` «Ժառանգության» համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ: Կարևորվեց այն ոգեւորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ համարվեց բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը:
Որոշվեց համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply