Խաչատուր Սուքիասյանի փոխարեն` Սարիբեկ Սուքիասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 15:27

Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը մարտի 20-ին պատգամավորության թեկնածու է առաջադրվել Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր Խաչատուր Սուքիասյանը:

Նշենք, որ չառաջադրվելու մասին իր պարզաբանման մեջ Սարիբեկ Սուքիասյանը նշել էր. «Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի և թյուրմացության մեջ չգցեն՝ պարզաբանում եմ, որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ և պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:

Անդրադառնալով նաև Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասել էր. «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական: Եվ կարծում եմ՝ նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ 10-րդ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն հայտնել էր օրերս, սակայն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը գրություն էր ուղարկել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ վերջին 5 տարում Հայաստանում ապրելու մասին Սուքիասյանին տված իրենց տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նա վերջին 5 տարում 10 ամիս 20 օր ժամկետով Հայաստանում չի բնակվել:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply