Խարդախության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 21, 2012 14:46


Մարտի 20-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Շվեդիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Սիմոնյանին, որը 2009 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Մարտի 20-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Համբարձում Աղաջանյանին, որը 2011 թ. մայիսի 20-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply