Պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել է շարքային քաղաքացու վրա

Օրվա լուր | | October 5, 2009 15:04

Այսօր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանն իրեն պատկանող ատրճանակից 5 անգամ կրակել է Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փափմուշտներից 2-ը դիպչել են Զադոյանի աջ ձեռքին և ոտքին:

Պատահարը տեղի է ունեղել առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտակայքում:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Կարապետյանն ու Զադոյանը պատգամավորին պատկանող «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայում վեճի են բռնվել: Զադոյանը ավտոմեքենայի բանալիով հարվածել է Կարապետյանի գլխին, ինչին էլ հաջորդել են կրակոցները Կարապետյանի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Կարապետյանը Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ է: Պատգամավոր է ընտրվել 2007-ին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով: Նախկինում եղել է Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետը:

Դիտվել է 1982 անգամ:
Print Friendly

Leave a Reply