ՀՅԴ-ն առաջադրումներ է անելու նաեւ մեծամասնական ընտրակարգով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 14:43

Հանրապետության 8 ընտրատարածքներում ՀՅԴ-ն առաջադրումներ է անելու նաեւ մեծամասնական ընտրակարգով. այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ 8-րդ ընտրատարածքում ՀՅԴ-ն առաջադրել է Արթուր Եղիազարյանի, 12-րդ-ում` Կառլեն Գեւորգյանի, 15-րդում` Գուրգեն Շահինյանի, 17-րդում` Մանվել Հայրապետյանի, 18-րդում` Արայիկ Գրիգորյանի, 22-րդ ընտրատարածքում` Արտաշես Նիկոյանի, 30-րդում` Զոհրաբ Թորոսյանի եւ 38-րդում` Գագիկ Գեւորգյանի թեկնածությունները:

Ա. Ռուստամյանը նշեց, որ առաջադրումների ժամկետը դեռ ավարտված չէ, եւ հնարավոր են որոշակի փոփոխություններ:

«Մենք այս ընտրություններին գնում ենք շատ հստակ քաղաքական նպատակներ իրականացնելու տրամաբանությամբ, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Դաշնակցությունը մեկ նպատակ է հետապնդում` հասնել երկրում ամբողջական իշխանափոխության, որը նշանակում է թե’ գործող իշխանությունների փոփոխություն, թե’ համակարգային փոփոխություններ»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply