Հայաստանի հավաքականն ուղևորվեց Գաբրովո
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 21, 2012 13:24
Մարտի 21-ին Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Երևանից ինքնաթիռով ուղևորվեց Բուլղարիա: Գաբրովոյում այն մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարի:
Այս ստուգատեսում ուժերն են չափում մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիները: Մերոնք մարտի 22-ին, 23-ին և 24-ին մրցելու են համապատասխանաբար Լատվիայի, Բուլղարիայի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
