Անվտանգության խիստ միջոցառումներ Բուրսայում. ոչ մի հակահայկական պաստառներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 14:41

Հայատան-ԹուրքիաԲուրսայում Թուրքիան-Հայաստան ֆուտբոլային խաղից 9 օր առաջ հյուրընկալող երկրում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: Ըստ «Միլիեթ»-ի` բուրսա ժամանող հայաստանցի ֆուտբոլիստների հյուրանոցի վայրի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում:

Խաղին ներկա կլինեն Հայաստանի և Թուրքիայի նախագահները, արտգործնախարարներն ու Թուրքիայի վարչապետը:

Բուրսայում թուրք ֆուտբոլիստների երկրպագուների մեծ թիմ է ստեղծվել, որի ղեկավար Մեհմեթ Գյուզելսոզը հայտարարել է, թե իրենք հայ ֆուտբոլիստներին ամենալավ ձևով են դիմավորելու. «Հակահայկական պաստառներ չեն լինի: Մենք ոչ ֆաշիստ ենք, ոչ էլ ռասիստ. Մենք հայ ֆուտբոլի հայ երկրպագուներին կընդունենք ամենայն սիրով: Մենք կարող ենք խաղի ընթացքում բարի կամքի ժեստ անել և հայկական երաժշտություն հնչեցնել խաղի ընթացքում»,- ասել է նա:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply