79-ամյա կնոջը օգնել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 21, 2012 13:16
Մարտի 20-ին, ժամը 16.52-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան 30 շենքի 2-րդ բնակարանից ահազանգ է ստացվել, սակայն բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Մինչև փրկարարների ժամանումը՝ բնակարանի դուռը տեղի ուժերով բացվել է, և «1-03» ծառայության աշխատակիցները տան բնակչուհի, 1933 թ. ծնված Թամարա Նադիվաձեին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
