Այրվել է վագոն-տնակ,,տան և գոմի տանիքներ ու խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մարտի 21, 2012 13:11


Մարտի 20-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Դալար գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Հ. Մամրենյանին պատկանող տնամերձ հողամասում այրվում է վագոն-տնակ և շրջակա խոտածածկ տարածքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել` 15.13-ին:
Այրվել է վագոն-տնակն իր գույքով` 18 քմ ընդհանուր մակերեսով և 2000 քմ խոտածածկ տարածք:

Մարտի 20-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդու «Սանահին» ե/գ կայարան թաղամասի թիվ 77բ տան մոտ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել` 15.45-ին:
Այրվել են Ա. Բաղդասարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 6 քմ և Ս. Բոշյանին պատկանող այգու` 2000 քմ մակերեսով խոտածածկ հատվածը:

Մարտի 20-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղի Գ. Մնացականյան 1-ին փողոցի թիվ 19 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.05-ին, մարվել` 20.19-ին:
Այրվել են գոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` 30 քմ մակերեսով և ներսում կուտակված 2 խմ վառելափայտ:

Այրվել է տանիքը
Մարտի 21-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ տուն է այրվում Շիրակի մարզի Ախուրյան գյուղում
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 05.55-ին:
Ամբողջությամբ այրվել է Լ. Համբարյանին պատկանող տան տանիքը՝ 140 քմ մակերեսով:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Մարտի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քա¬ղա¬քին հարակից անտառում այրվել է 1 հա խոտ և եղևնու 10 տնկի, իսկ Ճամբարակ քաղաքում` 2000 քմ խոտ:
Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքում այրվել է 1,5 հա դեղձի այգի և 5,5 հա խոտածածկ տարածք, «Տավուշ» ջրամբարի մոտ` շուրջ 8000 քմ, Խաշթառակ գյուղում` ևս 8000 քմ, Հաղթանակ գյուղում` 2000 քմ, Ակնաղբյուր գյուղում` մոտ 7000 քմ խոտ:
Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվել է մոտ 250 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ: Լոռու մարզի Դեբեդ համայնքում` 3 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում` 500 քմ խոտ և 6 պտղատու ծառ, Մասիսի գերեզմանատան մոտ` 5000 քմ խաղողի այգի և 3000 քմ խոտ, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի «Թեզխա¬րաբ» կոչվող տարածքում` 3000 քմ խոտ և 4 տնկի:
Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է 1,5 հա խոտ, Ակնաղբյուր-Աչաջուր ավտոճա¬նա¬պարհի մոտ` 1200 քմ խաղողի այգի, Բյուրական-Աշտարակ ավտոճա¬նա¬պարհին` 4 հա խոտ, Երևան-Եղեգնաձոր ավտո¬ճանա¬պար¬հին («Քարինտակ» կոչվող տարածքում)` 1 հա խոտ և 400 քմ մակերեսով բարդու տնկիներ:
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ այրվել է 550 քմ խոտ և կոճղեր, իսկ «Երևան¬յան» լճին հարակից տարածքում` 700 քմ խոտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարների կողմից մեկուսացվել են և մարվել:

Դիտվել է 891 անգամ:

Leave a Reply