Մարտունու հանգստյան տան մոտակայքում երկու մեքենաներ հայտնվել են ճահճում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2012 13:03
Մարտի 20-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունու հանգստյան տան մոտակայքում` ճահճապատ տարածքում, արգելափակվել է երկու ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար: Քարշակման կարապիկի օգնությամբ հրշեջ-փրկարարները Թ. Ավետիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՍՏ 370 պ/հ և Ս. Գասպարյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 16 ԼՍ 844 պ/հ ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:






Facebook
Tweet This
Email This Post
