Վեդի-Դաշտաքար ճանապարհին մեքենան շրջվել է
Օրվա լուր | ankakh | March 21, 2012 12:59
Մարտի 20-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Դաշտաքար ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Գրանդ Չերոկի» մակնիշի 20 ՏՏ 637 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Տոնոյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1974 թ. ծնված Աստղիկ Տոնոյանին, որը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:
Բժիշկներ գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
