Այս անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀՅԴ-ն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 12:47
Այսօր խորհրդարանում կրկին խոչընդոտների հանդիպեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունը: Այս անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Սա վերջին հույսն էր, որ մեր կոալիցիոն գործընկերները կհոգնեն կես ժամ սպասելուց, կգնան, և այդ այլանդակ օրինագիծը չի ընդունվի»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկ վիճահարույց օրինագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում էր խնդրել ՀՀԿ խմբակցության ղեկավարը: ՀՀԿ-ն մտավախություն ուներ, որ միայն հանրապետականներով չեն կարողանա քվորում ապահվել. ՀՅԴ-ն ու “Ժառանգությունը” նախապես էին հայտնել օրինագծի քվեարկությանը չմասնակցելու որոշման մասին:
Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply