«Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդես Հունաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 21, 2012 12:37

Մարտի 19-ին Աթենքում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Հույն-հայկական հետազոտությունների կենտրոնի» գործակցությամբ Հունաստանի ազգային գրադարանի կենտրոնական սրահում  տեղի է ունեցել «Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողներին իր ողջույնի խոսքն է ուղղել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Ազգային գրադարանի խորհրդի նախագահ, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Խառալամպոս Մուցոպուլոսը եւ գրադարանի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Անտոնյա Արախովան, ինչպես նաեւ «Հույն-հայկական հետազոտությունների կենտրոնի» քարտուղար Հովսեփ Քասեսյանը:

Վիլյամ Սարոյանին նվիրված բանախոսություններով ելույթ են ունեցել հույն գրող-ակադեմիկոս Թանասի Վալտինոսը եւ Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ֆոտիոս Դիմիտրակոպուլոսը:

Ցուցադրվել են Վիլյամ Սարոյանի բեղմնավոր գործունեությունը ներկայացնող գրքեր, նկարներ, լուսանկարներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ ընթերցվել են հատվածներ մեծ գրողի ստեղծագործություններից:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply