Թուլուզում ձերբակալվել է ենթադրյալ մարդասպանի եղբայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 11:46

Հանցագործին փնտրելու   ընթացքում ձերբակալվել է կասկածյալի եղբայրը: Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները բռնել են 24-ամյա տղամարդուն, որը կասկածվում է մարտի 19-ին կատարված ահաբեկչության մեջ:  Երբ ժանդարմները շրջապատեցին ենթադրյալ մարդասպանի  թաքստոցը, նա իրավապահների ուղղությամբ կրակ բացեց:  3 ուժայիններ աննշան վնասվածքներ են ստացել: Վերջին տվյալներով, կասկածյալը Թուլուզի բնակիչ է: Նա բազմիցս է եղել Պակիստանում ու Աֆղանստանում, տարածք, որտեղ ակտիվորեն գործում են ահաբեկիչները : Տղամարդը հասցրել է ոստիկանների հետ մի քանի խոսք փոխանակել,  հայտնել է «Ալ Քաիդային» անդամակցության մասին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանոյի խոսքով,   որը գտնվում է տեղում, չարագործը հայտարել է, որ վրեժ է լուծել պաղեստինցի երեխաների համար, ինչպես նաև ֆրանսիական բանակից` այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply