«Միկա»-ն միավորներ կորցրեց ետնապահի հետ խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 5, 2009 14:38

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում անսպասելիորեն առաջատար «Միկան» երկու միավոր կորցրեց աղյուսակը եզրափակող «Արարատի» հետ խաղում: Ի դեպ, Աբովյանի քաղաքային մարզադաշտում անցկացրած այդ հանդիպման 1-ին խաղակեսում «Միկան» առջևում էր 2:0 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում «Արարատի» ֆուտբոլիստները կարողացան երկու գնդակ խփել և խուսափել պարտությունից` 2:2:

Մյուս առաջատարը` «Փյունիկը», արտագնա խաղում, որը կայացավ Երևանի «Հրազդան» մարզադաշտում, 3:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մրցանակային տեղի համար պայքարող «Ուլիսը» սեփական հարկի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, անսպասելիորեն 1:2 հաշվով զիջեց Կապանի «Գանձասարին»: «Բանանցը»Երևանի «Նաիրի» մարզադաշտում գոլազուրկ ոչոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ` 0:0:

53 միավորով աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», ապա հաջորդում են` «Միկան» (51 միավոր), «Ուլիսը» (43), «Բանանցը» (42), «Գանձասարը» (32), «Շիրակ» (23), «Կիլիկիան» (16), «Արարատը» (10):

Առաջնության ռմբարկուն «Ուլիսի» խաղացող Արթուր Քոչարյանն է, ով մրցակիցների դարպասը գրավել է 13 անգամ:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply