Փարիզում Ինդոնեզիայի դեսպանատան մոտ պայթյուն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 11:24

Փարիզում  այսօր առավոտյան դիվանագիտական առաքելության շենքի մոտ ծանրոցում գտնվող ռումբ է պայթել:

Ականատեսների խոսքով, փաթեթը դիվանագիտական ներկայացուցչության մոտ թողել են 3 անծանոթներ  ու հեռացել: Երբ դեսպանատան աշխատակիցները հայտնաբերեցին  կասկածելի փաթեթը, որոշեցին դեն նետել այն, ինչից հետո ռումբը պայթեց:

Նախնական տվյալներով, կատարվածի պատճառով տուժածներ չկան, այդուհանդերձ վնասներ եղել են 50 մետր շառավղով:

Իշխանությունները հետաքննություն են սկսել:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply