ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Հարավային Կորեայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 10:54

Դեպքը կատավել է Սեուլից 235 կմ հարավ արևմուտքում` պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Հարավկորեական Ռենհափ գործակալության տվյալների համաձայն, F-16 կործանիչի օդաչուին հաջողվեց  կատապուլտով դուրս նետվել: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում  են: 1970-ականներին ամերիկյան  General Dynamics ընկերության մշակած բազմաֆունկցիոնալ F-16 -ն 4-րդ սերնդի ամենատարածված կործանիչն է, որը  տեղ է գտել ավելի  քան 20 երկրի զինանոցներում:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply