Այսօր Ճապոնիայում ծաղկել է սակուրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 10:42

Ճապոնական Կոտի քաղաքում, Սիկոկու կղզու հարավում  սակուրայի առաջին ծաղիկներն են հայտնվել: Նշվում է, որ ճապոնացիները հիմա հատուկ հետաքրքրությամբ կհետևեն Տոկիոյի կենտրոնում գտնվող սինտոիստական Յասունուկի տաճարում բալենու ծաղկմանը: Առաջին ծաղիկները կավետեն Ճապոնիայի մայրաքաղաքում սակուրայի ծաղկման սրբազան ժամանակը, երբ երկրի բնակիչների մեծամասնությունն այգիներում հետևում է  այդ երևույթին: Հիմա, ավանդության համաձայն, միլիոնավոր ճապոնացիներ  բալենու ծառերի տակ պիկնիկներ են կազմակերպում ու վայելում դանդաղորեն բացվող ծաղիկների բույրն ու գեղեցկությունը:

Իսկ քաղաքապետարանի  ու ոստիկանության համար  դա  նշանակում  է ամենօրյա մաքրության անհրաժեշտություն, քանի որ այգիներում իսկական աղբաբլուրներ են գոյանում:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply