Հաշվառման քողի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 10:50

ՀՀԿ-ն հաշվառում է իրականացնում. համենայնդեպս երեկ այսպես վստահեցրեց ՀՀԿ-ական երիտասարդ աղջիկը մեր թղթակցին: Նախ նա ներկայացավ, որ ՀՀԿ-ից է եւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու իր զրուցակիցը: Եթե այո, ապա պետք է ասի անձնագրի սերիան եւ հեռախոսահամարը:

«Վախենալու ոչ մի բան չկա, անձնագրի սերիան պետք է, որ հետո մեզ մոտ համեմատեն»,- հանգստացրեց ՀՀԿ-ականը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեղավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կողմ են այն հաշվառմանը, երբ հայտնում ես` քվեարկելու ես կուսակցության օգտին, թե ոչ:

«Մենք, ես ինքս էլ, պահանջում ենք այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին»,- նշեց նա: Սահակյանն անձնագրի սերիան պահանջելն անիմաստ բան է համարում. «Այդպես անում էին ՀՀՇ-ի ժամանակ, երբ ժողովուրդը սովոր չէր եւ մտածում էր, որ եթե անձնագրի սերիան գրել են, ապա քվեարկել չի կարող: Հիմա ժողովուրդն այնքան է քվեարկել, որ անձնագրի սերիան ուզելը ոչ միայն անիմաստ, այլեւ աննորմալ գործընթաց է»,- վստահեցրեց նա:

 

Yerkir.am

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply