Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը բարելավեց մրցաշարային իր դիրքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 5, 2009 14:49

Լիլիթ Մկրտչյան

Չինաստանի Նանցզին քաղաքում անցկացվող շախմատի կանանաց «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց էկվադորցի Մարթա Ֆիերոյին: Այս հաջողությունից հետո մեր շախմատիստուհին բարելավեց մրցաշարային իր դիրքերը: Այժմ նա 3,5 միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում չինացիներ Քսյու Յուհուայի և Ժաո Քսյուի հետ:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն` 5 միավոր: Նրանից 1 միավոր պակաս ունի ֆրանսուհի Մարի Սեբագը: Հերթականն տուրում Մկրտչյանը կմրցի Բաթույագ Մոնղոլթուլի (Մոնղոլիա) հետ: Վերջինս ունի 3 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply