ՕԵԿ-ը` Գինեսի գրքի հավակնորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2012 10:36
Մարտի 3-ի համագումարում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Մեր տեսակն արդեն 150,000 է»:
Երեկ արդեն ՕԵԿ-ի 15-ամյակի տոնակատարությանը հայտարարեց, թե իրենց անդամների թիվը հասել է 160,000-ի: Շշմելու բան. ստացվում է` 16 օրում ՕԵԿ-ի շարքերն են անցել 10 հազար մարդ:
Կուսակցությունների թվի ու թվաքանակի մասին հնչող թվերը կարծեք թե հզորության չափանիշ լինեն, ուստի ամենահետնապահ կուսակցությունն անգամ հայտարարում է տասնյակ հազարավոր անդամների մասին: Բայց որ մի կուսակցություն, այն էլ` ՕԵԿ-ին, միանգամից 10,000 մարդ մի գիշերում կորոշեին անդամակցել, կարծում ենք` ռեկորդ է համաշխարհային մասշտաբով:
Yerkir.am






Facebook
Tweet This
Email This Post
