Վիճակահանություն չի եղել. ԲՀԿ շտաբի ղեկավար Վարդան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 10:26

Այսօր օրվա երկրորդ կեսին կհրապարակվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 20-րդ տեղից ցածր ցանկը, սակայն հնարավոր է, որ ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվի առաջադրումների փուլի վերջին օրը՝ մարտի 22-ին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Վարդան Վարդանյանն ու քարոզչության աշխատանքների պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

«Ոչ, նման բան չկա, ով է՝ տենց բան ասել», – ասաց Վարդան Վարդանյանն ի պատասխան Tert.am –ի հարցի, թե ըստ մամուլի՝ ցուցակը 10 –րդ տեղից սկսված կազմվել է վիճակահանությամբ:

Հիշեցնենք ցուցակում ներառված անձանց ըստ հերթականության՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Վարդան Վարդանյան, Գուրգեն Արսենյան, Սամվել Բալասանյան. Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան,. Հարություն Քուշքյան, Հմայակ Հովհաննիսյան. Միքայել Մելքոնյան,. Ստեփան Մարգարյան. Էլինար Վարդանյան, . Արթուր Թամազյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան, Թամարա Պողոսյան, Վահե Էնֆիաջյան, Ռուբեն Գևորգյան,  Վահան Բաբայան, Տիգրան Ուրիխանյան:

Հարցին, թե ինչու հրապարակված քսանյակում չկա «Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանի անունը և հնարավո՞ր է, որ Վարդան Բոստանջյանինն, առհասարակ, չլինի, ԲՀԿ նախընտրական շտաբի պետը պատասխանեց՝ «դրանք քննարկումից հետո կլինեն, հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»:

ԲՀԿ-ից այս պահին նպատակահարմար չհամարեցին հայտնել,թե ցուցակը քանի անձից է բաղկացած:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply