Մեքսիկայում ուժեղ երկրաշարժից երկու հազար տուն է վնասվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 8:52

Մեքսիկան աստիճանաբար ուշքի է գալիս մարտի 20-ին երկիրը ցնցած ուժեղ երկրաշարժից առաջացած խուճապից: Ստորերկրյա ցնցումները ավերածություններ են գործել, խափանել տրանսպորտի աշխատանքը, անջատել էլեկտրականությունը, բայց մարդկային զոհեր, բարեբախտաբար, չկան:

Ինչպես հաղորդում է «Վեստին», ամենաշատը տուժել է Հերերո նահանգը: Այնտեղ գրեթե երկու հազար տներ են ավերվել:

Մեխիկոյում քանդվել է հետիոտնային կամուրջը: Նրա բեկորներն ընկել են միկրոավտոբուսի վրա, որում ուղեւորներ չեն եղել, իսկ վարորդը վնասվածքներ է ստացել: Մայրաքաղաքում երկրաշարժն իսկական խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում: Փրկարարները ստիպված են եղել տարհանել անգամ այն գրասենյակներն ու հաստատությունները, որոնց ոչինչ չէր սպառնում:

Քաղաքում ցնցվել էն շենքերը, պատուհանների փեղկերը դղրդացել են: Բջջային կապը գործնականում կաթվածահար էր եղել ցանցերի գերծանրաբեռնվածությունից:

Առանց էլեկտրականության է մնացել գրեթե 2,5 միլիոն մարդ: Մեխիկոյի կենտրոնում բարձրահարկ շինություններից մեկը փաստացի խոնարհվել է մյուսի վրա, դրա պատուհանները կոտրվել են, բայց ներքեւի հարկերի խանութները շարունակում են աշխատել, հաղորդում է utro.ru-ն:

ԱՄՆ նախագահի ավագ դուստր Մալիան չի տուժել երկրաշարժից: ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Քրիստինա Շաքիի խոսքով` 13-ամյա աղջնակը դպրոցականների խմբի հետ արձակուրդների էր մեկնել հարավ-արեւմուտք:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply