Costa Concordia-ի նավապետը որոշել է պատմել ճշմարտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 3:26

Costa Concordia-յի նախկին նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն որոշել է գիրք գրել ու դրա միջոցով ողջ աշխարհին պատմել, թե իրականում ինչ է կատարվել այդ օրը նավում:

«Ես անհրաժեշտություն եմ զգում այդ պատմության վրա լույս սփռել իմ տեսանկյունից: Չէ որ ոստիկանությունն ու մամուլը ողջ այս ժամանակահատվածում աղավաղված փաստեր են բերում,- հայտարարել է ապագա գրողը:-Ինձ հանիրավի  են վերագրել  բոլոր այդ մեղքերը: Այդ ամենը զրպարտություն է»:

Տեղեկացվում է, որ գիրքը լույս կտեսնի «Ես վախկոտ նավապետ չեմ» վերնագրով ու դրա մի գլուխը կնվիրվի Սկետինոյի ու 24-ամյա մոլդովացի պարուհու` Դոմինիկա Չեմորտանիի հարաբերություններին: Նա խոստացել է նաև ներկայացնել ափային պարեկապետի հետ հեռախոսային խոսակցության բովանդակությունը:

Սկետինոն   արդեն հրատարակչի հետ պայմանագիր ունի:

Սկետինոն  3 ամիս է, որ տնային կալանքի մեջ է:  Նրան ներկայացվում է հանցավոր անփութության, մի քանի մարդու չկանխամտածված սպանության ու նավը վտանգի մեջ թողնելու մեղադրանք: Սկետինոյին 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply