Հզոր երկրաշարժ Ակապուլկոյի շրջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2012 3:09

Խաղաղ օվկիանոսի ափին`  մեքսիկական Ակապուլկո քաղաքի մոտ, տեղի է ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները շարունակական բնույթ են կրել: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 17,5 կմ խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: Ցնցումները զգացվել են Մեխիկոյում, տեղեկացնում է Reuters  գործակալությունը:

Մեքսիկայում վերջին ուժգին երկրաշարժը տեղի է ունեցել 2011-ի փետրվարին: Այն ժամանակ գրանցվեցին 6,5 մագնիտուդով ցնցումներ. լուրջ ավերածություններ չկային, սակայն առնվազն 3 մարդ  զոհվեց:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply