Ամենօրյա հոգատարության ու խնամքի շնորհիվ կապահովվի “Կանաչ Երևան” ծրագրի իրականացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2012 18:58


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկել է մայրաքաղաքի կանչապատման ընթացիկ և նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ անելիքները դեռ շատ են: Գնահատելով ներկայում կատարվող աշխտանքները`քաղաքապետը նշել է, որ “Կանաչ Երևան” կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը և հնարավորին ավելացնել դրանք:
” Մեր բոլորի նպատակն է Երևանը տեսնել կանաչ ու գեղեցիկ: Նպատակային օգտագործելով ֆինանաական միջոցները և կիրառելով նոր մոտեցումներ`պետք է ամենօրյա հետևողական աշխատանք տանենք և մեր հոգատարության շնորհիվ ապահովենք ցանկալի արդյունք: Ինչ խոսք, մի քանի ամսում ամբողջովին կանաչ քաղաք ունենալը իրատեսական չէ, սակայն հենց այսօրվանից պետք է կենտրոնացնենք բոլոր ուժերը և սկսենք այդ նպատակին ուղղված մեր աշխատանքները”,-նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ աշխատանքի որակը կախված է նաև յուրաքանչյուր աշխատակցի սրտացավ վերաբերմունքից:
Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի զբոսայիգների, պուրակների և կենտրոնական փողոցների կանաչապատման ու ծաղկապատման աշխատաքներին զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն նաև բակային տարածքներում ու այն հատվածներում, որտեղ հնարավոր է ունենալ բարեկարգ և կանաչապատ գոտի: Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի ոռոգման ցանցի արդիականացման ուղղությամբ կատարված ու շարունակվող աշխատանքները, Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը, հավելելով, որ մասնավորապես այս տարի նախատեսված է 16 կմ ջրագծի անցկացում: Կկրկնապատկվի ծաղկային ձևավորումների և սիզամարգերի թիվը, կհամալրվի նաև մշտադալար ծառերի քանակը: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հետևողական աշխատանք տանել ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ, այդ թվում նաև ծառերի ապօրինի կտրման հնարավոր դեպքերի բացահայտման ու բացառման նպատակով գիշերային ժամերին տարածքները վերահսկելով:
” Պետք է բացառել ցանկացած ծառահատում: Ասել եմ ու մեկ անգամ էլ կկրկնեմ, որ կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում մայրաքաղաքում չի թույլատրվելու:”,-նշել է քաղաքապետը:
Կանաչապատման ձեռնարկությունների տնօրեններն իրենց հերթին խոստացել են անել ամեն ինչ, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքում վերականգնվեն երբեմնի կանաչ տարածքները, ավելացվեն ծառերի ու ծաղիկների քանակը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև, անհրաժեշտության դեպքում, ավելացնել աշխատուժը և խրախուսել աշխատակիցներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply