Տարոն Մարգարյանը հանձնարարել է շտկել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում առկա բացթողումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2012 18:55

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Դիմելով գործակալությունների պետերին, քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման արդյունքներից, որոշ դեպքերում նաև քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակից:

 << Սա այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու յուրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ: Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը>> ,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով կարիքավոր ընտանիքների անապահովության գնահատման  համակարգին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այս դեպքում ևս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պետք է բացառվեն:

Մեզ հասած տեղեկությւնների համաձայն ,տարածքային գործակալությունների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականություններում, չարաշահում լիազորությունները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն վարչական խիստ մեխանիզմներ, ընդհուպ մինչև համակարգից հեռացում: Տեղերում ձեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կառույցի հեղինակության բարձրացումը, քանի որ անգամ մեկ աշխատակցի թերի գործունեությունը կարող է ստվերել ողջ աշխատանքը>> ,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Քաղաքապետը տարածքային գործակալությունների պետերին հանձնարարել է նաև անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, ինչը կնպաստի նաև տեսուչների կողմից հնարավոր բացթողումների վերհանմանը և ընդհանուր իրավիճակի հստակեցմանը: Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ միայն սրտացավ ու հոգատար վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի գոհացնել քաղաքացիներին, այդպիսով վերականգնելով նաև համակարգի նկատմամբ վստահությունը:

Ի պատասխան քաղաքապետի հանձնարարականների, սոցիալական ծառությունների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկետում վերանայել աշխատանքային մոտեցումներն ու շտկել թերացումները և բացթողումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply