Իտալիայում ՀՀ դեսպանը Տարածքային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարարի հետ քննարկեց տուրիզմի եւ սպորտի բնագավառներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 20, 2012 18:51
2012թ. մարտի  20-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարար Պիեռո Գնուդիի հետ /Piero Gnudi/, որի ընթացքում քննարկեց նշված բնագավառներում հայ-իտալական համագործակցության խորացման հետ կապված հարցեր:

Դեսպանը նախարար Գնուդիին տեղեկացրեց այն մասին, որ վերջին տարիներին երկու երկրների միջև 2009թ. ի վեր օդային ուղիղ կապի հաստատումից հետո զգալիորեն  մեծացել են զբոսաշրջության ծավալները:

Այս ընթացքում իտալացի զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է` 2011թ. կազմելով Հայաստան այցելող ողջ զբոսաշրջիկների շուրջ 18 տոկոսը:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի հայ-իտալական երկու համաժողովներ Վենետիկում և Կալյարիում, ինչպես նաև “Սուրբ Ղազարից մինչև Հայաստան” նախագծի շրջանակներում ս.թ. մարտի 30-ին Երևանում  նախատեսվում է անցկացնել “Հայաստան Զբոսարջության զարգացման հնարավորությունները” գործարար համաժողով:

Կողմերը կարեւորեցին ընթացիկ տարվա նոյեմբերին Իտալիայի Պեստումի հեղինակավոր 15-րդ միջազգային հնագիտական զբոսաշրջության ցուցահանդեսին Պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության ոլորտում իրավա-պայմանգային դաշտի ձեւավորման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իտալիայի նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության սերտացումը: Գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին երկու տարվա ընթացքում  համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Իտալիայի և Հայաստանի 6 վարչատարածքային /մարզային և քաղաքային/ միավորների միջև:

Զրուցակիցների կողմից հատուկ ընդգծվեց սպորտի բնագավառում համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները: Այս կապակցությամբ, Ռուբեն Կարապետյանը նախարար Գնուդիին հրավիրեց այցելել Հայաստան` հոկտեմբերի 9-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղը դիտելու նպատակով:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply