Սպառողների վստահության ինդեքսը 2012-ի առաջին եռամսյակին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2012 15:57

ՍՎԻ-ն նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է 3.5%-ով, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակ գրանցվել էր  նույն ցուցանիշի 5.3%-ով նվազում:

Ընթացիկ պայմանների ինդեքսն այս եռամսյակ նկատելիորեն  աճել է (22.1%-ով):

Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել են ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսները: Տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսի 38.7%-ով աճին զուգահեռ արձանագրել ենք տնային տնտեսությունների եկամուտների ընդամենը 2.4%-ով աճ: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսն աճել է 24.5%-ով:

Ապագա պայմանների ինդեքսը շարունակում է նվազել: Այս եռամսյակ այն նվազել է 7.4%-ով՝ նախորդ եռամսյակի 10.7% նվազման դիմաց:

Ապագա պայմանները գնահատող ինդեքսներից ամենամեծ նվազումը գրանցվել է գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսի գծով՝ շուրջ 11% (նախորդ եռամսյակի 7% նվազման դիմաց): Գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության սպասումները նվազել են 8.9%-ով (նախորդ եռամսյակում այս սպասումների անկումն ավելի խորն էր` 17.2%): Մի փոքր նվազել է նաև գալիք եռամսյակում ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասման ինդեքսը (2.5%):

ՍՎԻ բաղադրատարրեր 2012թ.

I եռ.

(հաշվեկշիռ)

2011թ.

I եռ. (հաշվեկշիռ)

2011թ.

IV եռ.

(հաշվեկշիռ)

Փոփոխությունը

2012թ. I եռ.

2011թ. I եռ.

նկատմամբ, %

Փոփոխությունը

2012թ. I եռ.

2011թ. IV եռ.

նկատմամբ, %

Սպառողների վստահության ինդեքս 47.2 45.6 44.2 103.5 106.7
 

Ընթացիկ պայմանների ինդեքս

41.1 33.7 39.8 122.1 103.3
Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու փաստը` նախորդ եռամսյակի համեմատ 57.1 41.2 51.9 138.7 110.1
Եկամուտների փոփոխությունը նախորդ եռամսյակի նկատմամբ 38.3 37.4 40.8 102.4 93.9
ՀՀ  ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները 27.9 22.4 26.7 124.5 104.4
 

Ապագա պայմանների ինդեքս

53.2 57.5 48.6 92.6 109.5
Գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքը` ընթացիկ եռամսյակի համեմատ 50.7 56.8 53.8 89.4 94.4
Եկամուտների փոփոխության սպասումները  գալիք եռամսյակում 53.5 58.8 43.1 91.1 124.3
Ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասումները  գալիք եռամսյակում 55.4 56.8 49.0 97.5 113.0

Ինդեքսների հաշվարկը. Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:

Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի  հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:

Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:

Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

 

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply