Օրինագծի քննարկումն ընթանում է 3 պատգամավորի ներկայությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2012 15:32

Խորհրդարանում քննարկվում է «Գովազդի մասին» օրենքը, սակայն ԱԺ դահլիճում ընդամենը 3 պատագամավոր է լսում օրինագծի հիմնական զեկուցող` Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին:

ԱԺ փոխնախագահ Շարմազանովը մտքերի փոխանակման խնդրեց պատգամավորներին հերթագրվել:

Բարեբախտաբար 3 պատգամավորներից 2-ին` ՀՀԿ-ականներ Մկրտիչ Մինասյանն ու Կորյուն Նահապետյանին, այդ հարցը հետաքրքրում էր և նրանք հերթագրվեցին:

Շարմազանովը դա գնահատեց և Կորյուն Նահապետյանին ելույթի իրավունք տալուց առաջ հայտարարեց. «Խնդրեմ, մեծամասնական կարգով ընտրված, շատ ակտիվ Կորյուն Նահապետյան»:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply