Վիճահարույց օրինագիծը քվեարկության չդրվեց
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 20, 2012 15:04
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չդրվեց քվեարկության: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել։
Չնայած որ հանրապետականներն ընդմիջում վերցնելը բացատրեցին քվեարկության մարտավարության վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելու անհրաժեշտությամբ, ըստ ընդդիմության տեսակետի, դա պայմանավորված էր քվորում ապահովելու հարցով. ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» այդ օրինագծի քվեարկությանը չէին մասնակցելու, և ՀՀԿ-ն քվորում ապահովվելու խնդիր ուներ:
Ընդմիջումից հետո քվեարկության դրվեցին մյուս բոլոր օրինագծերը, իսկ վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «ԱԺ նախագահությունը նույնիսկ 20 րոպե ընդմիջումից հետո նկատեց, որ այն օրենքը, որը ոչ միայն ընդդիմության, այլև հասարակության համար բացարձակապես ընդունելի չէ, որոշեց չդնել քվեարկության: Լավ, պարզ է չէ՞ բոլորիդ, որ դա լավ օրենք չի: Թող հետ տանեն նորից»:
ԱԺ նախագահ էլ արձագանքեց. «Հարցերի հաջորդականությունը սահմանելը ԱԺ նախագահության խնդիրն է, և քվեարկությունը կսկսվի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեն»:






Facebook
Tweet This
Email This Post
