Դիածաղիկ
ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | March 20, 2012 17:41Դժվար է պատկերացնել, որ աշխարհի ամենամեծ ծաղիկը մարդու բոյից բարձր է, բույրն էլ չարագուշակ է, ինչպես քայքայվող սատկած կենդանին, մուգ կարմիր է նեխած մարմնի նման: Սակայն ինդոնեզիական Аморфофаллус Титанум կամ «դիածաղիկը» , ինչպես նրան անվանում են տեղացիները, իրականություն է , փոշոտվում է բնական ձևով `այն միջատների օգնությամբ , որոնք լեշ են փնտրում : Նրանից հոտած ձվի և փտած ձկան հոտ է գալիս:
Այս բույսերը ոչ միայն ապրում են վայրի պայմաններում , այլև շատերը վերջին տարիները ծաղկում են աշխարհի տարբեր բուսաբանական այգիներում : Նրանցից վերջինը մեծ աղմուկ հանեց , երբ ծաղկեց Վաշինգտոնի հասարակական վայրում: Հասարակության հետաքրքրությունը ծաղկի կյանքի նկատմամբ այնքան մեծ է , որ Բուսաբանական այգին հատուկ թեժ գիծ է բացել ծաղկի զարգացման վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար :
Հասուն «դիածաղիկը» հայտնվում է հողի տակ թաքնված հսկայական թմբից` երեք տարին մեկ: Որպեսզի լույս աշխարհ բերի այդ ահռելի ներկված ծաղիկը, բույսը մեծ ուժ է կիրառում: Երիտասարդ ժամանակ բույսը միայն մի տերև է դուրս թողնում, որը կարող է հասնել բազմաթիվ տերևներով ոչ մեծ ծառի բարձրությանը և տեսքին: Այնուամենայնիվ , մի քանի օր պատրաստվելով ծաղկելուն , բույսը պետք է գցի 4 ամիսից ավել քնած տերևը, որ կարողանա էներգիա հավաքել:
Մեծ` ութ տարեկան ծաղիկը սովորաբար 1,82 մ. բարձրություն է ունենում : Բայց 2003թ. մայիսին Բոնում այն ծաղկեց 2,74 մ բարձրությամբ: Նախկին ռեկորդը գրանցվել է 1932 թ., երբ Հոլանդիայում ծաղիկը հասավ 2,67 մ. բարձրության :
Գիտնականները պարզել են, որ այդ հսկայական ծաղիկը շրջակա միջավայրի ջերմաստիճանը փոխում է : Փորձը կատարվել է գիշերը: 20 աստիճանից բնակարանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32°С: Ջերմաստիճանի բարձրացումը կատարվել է 23:00-ից մինչև առավոտյան 3-4-ը, որից հետո ջերմաստիճանը նորից իջել է մինչև 20 աստիճան:
Իտալական բուսաբանները առաջին անգամ այս ծաղիկի մասին գրառումներ են կատարել 1878 թ.: Առաջին աճեցված ծաղիկը մշակվել է Անգլիական թագավորական բուսաբանական այգում 1889 թ., այն հասարակության մեջ այնպիսի մեծ իրարանցում է առաջացրել, որ ոստիկանությունը ստիպված է եղել ամբոխին հսկել:
Վերջին տարիները Սումատրայի խոնավ անտառները տուժեցին քաղաքակրթության զարգացումից և աղտոտությունից, և հայտնի չէ, թե այս տեսակի քանի ծաղիկ է վերացել: Ինդոնեզիայի փորձագետները համոզված են ,որ ծաղիկը վտանգված է : Միայն հանգստացնում է այն փաստը, որ այդ անսովոր բույսի նկատմամբ ահռելի հետաքրքրությունը կստիպի գիտնականներին աճեցնել այն արհեստական պայմաններում:
Բույսը իր անունը ստացել է շնորհիվ իր չարագուշակ հոտի, որը համեմատում են դիակի և փտած ձվի հոտի հետ: Այդ պատճառով նրանով հիանալ կարելի է միայն թաշկինակի առկայության դեպքում:
Ծաղկի քաշը կարող է հասնել 100կգ.: Նա ունի 1,5-3մ հասնող ներկայանանալի վարսանդ , որին գրկում է կարմիր պսակը:
Այն ծաղկում է ընդամենը 72 ժամ 5–10 տարին մեկ անգամ: Չնայած նա զզվելի հոտ ունի , շատերը պնդում են , որ «դիածաղիկը» սեքսուալ էներգիայի մեծ լիցք է կրում:
Titan Arum հայտնաբերվել է 1878 թ. Ինդոնեզիական Սումատրա կղզում, որի բնակիչներն են նրան տվել այդ անունը: Այն արհեստական կարողացել են աճեցնել միայն աշխարհի մի քանի բուսաբանական այգիներում: Նրա հոտը գրավում է մեռելակեր բզեզներին և մսի ճանճերին, որոնք էլ կատարում են փոշոտումը: